Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հրավիրել է Փհենյան: Հրավերը Կաթոլիկ եկեղեցու քահանայապետին կփոխանցի Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը, ով հաջորդ շաբաթ կմեկնի Վատիկան:
Այդ մասին ասել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի խոսնակ Կիմ Յու Կյումը: Նրա փոխանցմամբ, Կիմ Չեն Ընը սեպտեմբերին հանդիպելով Մուն Ջե-ին-ին, ասել է, թե ցանկանում է Հռոմի Պապին հրավիրել Հյուսիսային Կորեա:
Ֆրանցիսկոսին հրավիրելու առաջարկը Փհենյանը համարում է բարի կամքի դրսևորում:
Վատիկանը և կոմունիստական Կորեան չունեն դիվանագիտական հարաբերություններ: