Օրեր շարունակ տիեզերքում գտնված ՀՀ դրոշը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում եղած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տիեզերագնացի խոսքով, դրոշը տիեզերքում է գտնվել մոտ 200 օր։

Հոկտեմբերի 7-ին Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին, ում նախաձեռնությամբ Ագարակում նաև կարի արտադրամաս բացվեց։