«Վրաստանը մի օր ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ», - երեկ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում՝ Վրաստանի և դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Հայտարարությունը հնչել է Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ընդունված որոշումից տասը տարի անց:
2008-ին՝ Բուխարեստյան գագաթնաժողովում, ՆԱՏՕ-ն համաձայնել էր, որ Վրաստանը դառնալու է դաշինքի լիիրավ անդամ, հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվել, թեև դրանից հետո՝ հաջորդող բոլոր գագաթնաժողովների հռչակագրերում ամրագրվել է Վրաստանի անդամակցության հեռանկարը: