Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն՝ Ազնավուրի հրապարակում

Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, դեռևս տեղեկություն չկա, թե երբ տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյեի հուղարկավորությունը։

Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ 94-տարեկան հասակում։