Վախճանվել է Շառլ Ազնավուրը

Այսօր 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: France-Presse լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է նրա խոսնակը: Դա տեղի է ունեցել Ազնավուրի՝ Ֆրանսիայի հարավում գտնվող տանը:

Մի քանի օր առաջ, ըստ գործակալության, Շառլ Ազնավուրը վերադարձել էր Ճապոնիայում կազմակերպված համերգային շրջագայությունից: