Իրադրությունը Կոսովոյի հյուսիսում սրվել է

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտական պատրաստության է բերել երկրի զինված ուժերը և ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, խախտելով նախկինում կնքված միջազգային համաձայնագրերը, մուտք են գործել երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսային շրջաններ` վերահսկողություն սահմանելով «Գազիվոդե» ջրամբարի և նույնանուն ՀԷԿ-ի նկատմամբ:

Սերբիայի նախագահը նաև բողոք է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին` պահանջելով ազդեցություն գործել Կոսովոյի ղեկավարության վրա: