Արմեն Սարգսյանը Պետրո Պորոշենկոյին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Ուկրաինայի նախագահը այսօր դարձավ 53 տարեկան: