Ազևեդո. Առևտրային պատերազմում հաղթող չի լինի

Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն, արխիվ

Առևտրի բնագավառում լայնածավալ պատերազմը ծանր հարված կհասցնի համաշխարհային տնտեսությանը, և ոչ մի կողմ առևտրային պատերազմից հաղթող դուրս չի գա: Այդ մասին Բեռլինում գումարված տնտեսական համաժողովում ասել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն:

Անդրադառնալով առևտրի հարցում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հետզհետե սրվող առճակատմանը, նա ասել է, որ վտանգի մասին նախազգուշացնող ազդակներն արդեն ակնհայտ են:

«Առճակատման շարունակումը սպառնում է այսօր առկա կայունությանը, զարգացմանը և աշխատատեղերի աճին», - ասել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարը: