Հայկ Մարության․ «Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է»

Հայկ Մարության, սեպտեմբեր, 2018թ․

«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քիչ առաջ գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին վստահության համար:

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ», - գրել է Մարությանը:

«Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը», - ասված է մայրաքաղաքի ավագանու երեկ անցկացված արտահերթ ընտրություններում ըստ նախնական արդյունքների 81 տոկոսից ավելի քվե ստացած դաշինքի թեկնածուի գրառման մեջ: