Ֆրանցիսկոս. «Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին»

Լիտվացի հավատացյալները Սուրբ Ռաֆայելի եկեղեցում սպասում են Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Վիլնյուս, 22 սեպտեմբերի, 2018թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով ժամանել է Լիտվա: Մերձբալթյան շրջան կատարած քառօրյա ուղևորության ընթացքում նա կայցելի նաև Լատվիա և Էստոնիա: Այցը նվիրված է երեք հանրապետությունների անկախության 100-ամյակին:

Հռոմի պապը Վիլնյուսում հարգանքի տուրք կմատուցի նացիստական և սովետական օկուպացիայի զոհերի հիշատակին:

«Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել, գուրգուրել և իբրև թանկ արժեք փոխանցել գալիք սերունդներին»,- այցի նախօրեին հրապարակված տեսաուղերձում ասել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Բալթյան երեք հանրապետությունները Երկրորդ աշխարհամարտի տարիներին գրավված էին Խորհրդային Միության, ապա նացիստական Գերմանիայի կողմից, իսկ պատերազմից հետո վերստին հայտնվել էին ԽՍՀՄ կազմում:

1991 թվականին Լիտվան, Լատվիան և Էստոնիան անկախություն են հռչակել, իսկ 2004 թվականիօն անդամակցել են ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանը: