Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պնդմամբ, ռուսական հետախուզական Ил-20 ինքնաթիռի կործանման ողջ մեղքը կրում են Սիրիայի իշխանությունները: Այդ մասին Նեթանյահուն նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Իսրայելական կողմը պատրաստ էՄոսկվային տրամադրել միջադեպին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները», - Reuters-ի փոխանցմամբ, նշել է Իսրայելի վարչապետը:
Ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 15 մարդ, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ասել է, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը: