Կառավարությունը լուծարեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը

Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Կառավարությունն այսօր որոշեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով» վարչապետի աշխատակազմին հատկացնել 33․2 միլիոն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը ստեղծվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Կենտրոնի նպատակն էր երկրի զարգացման երկարատև ռազմավարություններ մշակելը։