Լեոյի փողոցի բնակիչները սարսափով են հիշում 2008-ի մարտի 1-ի դեպքերը

Your browser doesn’t support HTML5

Նրանք ականատես են եղել հետընտրական բախումներին, հիշում են իրենց շենքերի առջև կուտակված զորքը, կրակոցներն ու բազմաթիվ վիրավորների: Հատուկ քննչական ծառայության պետը երեկ հայտարարեց՝ հետաքննությունը պարզել է, որ 2008-ի մարտի մեկին Լեո փողոցի վրա բանակը կրակել է բնակելի շենքերի ուղղությամբ: