Այսօր Երևան է ժամանում Վրաստանի վարչապետը

Your browser doesn’t support HTML5

Այսօր պաշտոնական այցով Երևան կժամանի Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: Սա երկու հարևան պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: