Հայաստանի շրջանների զգալի մասում կարճատև անձրևներ են սպասվում

Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 9-ին՝ առանձին շրջաններում, սեպտեմբերի 10-11-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Այսօր երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: