Դոնեցկի ժամանակավոր ղեկավար է նշանակվել «Ժողովրդական խորհրդի» նախագահ Դենիս Պուշիլինը, ով այդ պաշտոնում փոխարինում է օգոստոսի 31-ին սպանված Ալեքսանդր Զախարչենկոյին:
Ուկրաինական ТСН հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունը, հաղորդել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Դոնեցկը լքել են սպանված Զախարչենկոյի խորհրդականները և այլ պաշտոնյաներ, ովքեր վնասվածքներ են ստացել ռուսամետ անջատականների առաջնորդի վրա հարձակման ժամանակ:
Զախարչենկոն սպանվել է օգոստոսի 31-ին Դոնեցկի կենտրոնի սրճարաններից մեկում իրականացված պայթյունի հետևանքով: Զոհվել է նաև նրա թիկնապահը, ևս 12 մարդ վիրավորվել է:
Ռուսաստանն ուկրաինական հատուկ ծառայություններին է մեղադրում նրա սպանության համար։ Կիևը, սակայն, հերքում է մեղադրանքները։