«Մանչեսթր Յունայթեդ» թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի հարկային ծառայությունների հետ կնքել է գործարք, որով համաձայնություն է տվել հարկերից խուսափելու մեղադրանքով իր նկատմամբ դատարանի կայացրած մեկ տարվա ազատազրկման վճռին:
Reuters-ը, հղում անելով El Mundo օրաթերթին, նշում է, որ մարզիչը դժվար թե գործնականում բանտ ուղարկվի, քանի որ, ըստ իսպանական օրենքի, եթե անձը դատապարտվում է առաջին անգամ և պատժաչափը 2 տարուց քիչ է, կիրառվում է պայմանական պատիժ:
Իսպանիայի հարկային ծառայությունները դեռ չեն մեկնաբանել Ժոզե Մոուրինյոյի մասին լուրը:
Մոուրինյոն մի քանի տարի աշխատել է որպես Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ: