Ավտովթարի հետևանքով ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել. ԼՂ ՊՆ

Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Այսօր ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող 28-ամյա Վազգեն Գագիկի Խաչատրյանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: