«Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում». Արա Բաբլոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ:

«Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում, և Հայաստանը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել Արցախի Հանրապետության անկախության հետագա ամրապնդմանը», ֊ իր ուղերձում, մասնավորապես, ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ շնորհավորելով Արցախի ողջ ժողովրդին տոնի առթիվ ու մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն:

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ են անցկացվում տոնի առիթով: