Թեհրանը հայտարարել է պետական համակարգում աշխատող «տասնյակ լրտեսներ» ձերբակալելու մասին

Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավի, արխիվ

Իրանի անվտանգության ուժերը հայտնել են, թե պետական համակարգում աշխատող «տասնյակ լրտեսներ են ձերբակալել»:

Իրանի պետական հեռուստաընկերությանն օգոստոսի 28-ին տված հարցազրույցում հետախուզության նախարար Մահմուդ Ալավին ասել է. - «Ֆինանսական և այլ միջոցներով մեր թշնամիները փորձում են տեղեկություններ ստանալ մեր երկրի մասին»:

Նա չի հայտնել, թե որ երկրների համար են աշխատել ենթադրյալ լրտեսները և երբ են նրանք ձերբակալվել, բայց նշել է, որ նրանցից շատերը երկքաղաքացիություն ունեն։

Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը և սովորաբար չի հայտնում երկքաղաքացիներին քրեական հետապնդումների ենթարկելու, ձերբակալելու կամ մեղադրելու մասին: