Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր կապերը հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի միջպետական համագործակցության ամուր հիմք:

Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն երկկողմ փոխգործակցության ողջ ներուժի բացահայտմանը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացման և պետությունների զարգացման: