Եթե ջրային մաֆիան գոյություն ունի, ինքը պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի․ Փաշինյան

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Սևանի ջրառի հարցը կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցն է։ Ասաց՝ տարբեր ձևաչափերով քննարկել են ոռոգման համակարգում եղած իրավիճակը և խնդիր ունեին ամեն ինչ անելու, որ Սևանա լճից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չլինի։