ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ժնևում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումը տևել է 5 ժամ:
Բանակցություններն անցել են Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:
Օրակարգում եղել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների ենթատեքստում երկու երկրների հարաբերությունների կարգավորումն, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները:
Ենթադրվում է, որ առաջիկայում Բոլթոնը մամլո ասուլիս կհրավիրի ԱՄՆ մշտական ներկայացուցչության համալիրում:
Պատրուշևը նույնպես կամփոփի հանդիպման արդյունքները, սակայն այս պահին հայտնի չէ, թե երբ և որտեղ:
Բանակցությունները դռնփակ էին, կողմերը որևէ համատեղ հայտարարություն չեն տարածել և փաստաթուղթ չեն կնքել: