Փարիզի արվարձանում մի զինյալ դանակահարելով սպանել է երկու մարդու, ևս մեկին ծանր վիրավորել: Դեպքի վայր հասած ոստիկանները ոչնչացրել են զինյալին:
Ըստ ականատեսների, հարձակվողը վանկարկել է «Ալահու աքբար», սակայն ոստիկանները կարծիք են հայտնել, որ այս պահին դեռ վաղ է խոսել ահաբեկչական գրոհի վարկածի մասին:
Սպանվածներից մեկը հարձակվողի մայրն է, մյուսը՝ քույրը: Երրորդ տուժողը, հավանաբար, պատահական անցորդ է:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը չի բացառում, որ հարձակվողը հոգեկան հիվանդ է։