Բոլթոն-Պատրուշև հանդիպումից առաջ Պուտինը ընդունել է Պատրուշևին ու ԱԽ-ի մյուս անդամներին

Արխիվ. Պուտինի հանդիպումը անվտանգության խորհրդի անդամների հետ Մոսկվայում, 6 ապրիլի, 2018թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում օգոստոսի 22-ին ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին և խորհրդի մյուս անդամներին:

Վաղը Ժնևում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցություններ. անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպելու է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն այսօր ասել է, որ Պատրուշևն ու Բոլթոնը քննարկելու են «բազմաթիվ զգայուն հարցեր»: Պեսկովն ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետընթացը շարունակվում է, ուստի անհրաժեշտ է ընդհանուր եզրեր գտնել՝ փորձելով հասկանալ թե արդյոք փոխգործակցությունը հնարավոր է, կամ արդյոք մյուս կողմը նման կամք ունի: