Բոլթոն. ԱՄՆ-ն Իրանի ռեժիմի փոփոխություն չի հետապնդում

Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այսօր Իսրայելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխություն չի հետապնդում:

«Իրանում ռեժիմի փոփոխությունը Ամերիկայի քաղաքականությունը չէ, բայց մենք մեծ փոփոխություններ կցանկանայիք ռեժիմի վարքագում», - նշել է նա:

Բոլթոնը պաշտպանել է վերջին շրջանում Իսրայելի հարվածները Սիրիային՝ նշելով, որ դրանք ուղղված են իրանական հրթիռների ու զինապահեստների ոչնչացմանը:

«Կարծում եմ դրանք Իսրայելի ինքնապաշպանական օրինական գործողություններ են», - ասել է անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը: