Total-ը դուրս է գալիս Իրանից

Ֆրանսիական էներգետիկ Total ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Իրանում: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Իրանի նավթի նախարարությունը:

Total-ը Իրանից դուրս է գալիս Թեհրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները վերկանգնելու պատճառով:

Միացյալ Նահանգները զգուշացրել էր, որ պատժամիջոցների կենթարկի երրորդ երկրների այն ընկերություններին, որոնք կշարունակեն աշխատել Իրանի հետ՝ խախտելով, կամ անտեսելով ամերիկյան պատժամիջոցները: