Խարկովում զինյալը կրակ է բացել ոստիկանների վրա

Ոստիկանները զննություն են կատարում հանցագործության վայրում, Խարկով, 20-ը օգոստոսի, 2018թ.

Անհայտ զինյալն անցած կեսգիշերին կրակ է բացել Խարկովում քաղաքապետարանի մոտ պարեկություն անող ոստիկանների խմբի վրա:

Ոստիկանները պատասխան կրակով սպանել են զինյալին: Փոխհրաձգության ընթացքում վիրավորված երկու ոստիկաններից 29-ամյա Դմիտրի Կիրիենկոն հիվանդանոցում մահացել է, մյուսը գտնվում է կայուն վիճակում: Իրավապահները հետաքննություն են սկսել:

Իշխանությունների փոխանցմամբ, այս պահին հայտնի չէ, թե ինչն է դրդել զինյալին կրակ արձակել ոստիկանների խմբի վրա:

«Արտաքինից զինյալը 40-ից 45 տարեկան էր, միջին կառուցվածքով, մուգ մազերով, ուներ մոխրագույն գլխարկ», - ասել է մի ականատես: