Վրաստանը «սադրանք» է որակել ռուսների զորախաղերը Աբխազիայում

Ռուսական ստորաբաժանումը Աբխազիայում, արխիվ

Վրաստանի արտաքին գործոց նախարարությունը հայտարարել է, որ Աբխազիայի տարածքում ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունները նպաստում են տարածաշրջանի հետագա ապակայունացմանը:

«Դա Ռուսաստանի կողմից ուժ ցուցադրելու և Վրաստանին ուժով սպառնալու ևս մեկ փորձ է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:

Թբիլիսին Աբխազիայի տարածքում անցկացվող զորավարժությունները «սադրանք» է անվանել:

«Վրաստանը հետևողականորեն միջազգային համայնքին տեղեկացնելու է գրավյալ տարածքներում Ռուսաստանի ապօրինի ռազմական ներկայության և գործողությունների մասին», - ասվում է արտգործնախարարության հայտարարությունում: