Ռուսաստանը դատապարտում է նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախաձեռնությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների օրինագիծը վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին:

ԱՄՆ Կոնգրեսն այսօր հրապարակել է առաջարկվող պատժամիջոցների օրինագիծը, որը ենթադրում է ռուսական պետական պարտատոմսերի հետ գործառույթների խիստ սահմանափակումներ և ԱՄՆ տարածքում ռուսական պետական որոշ բանկերի գործունեության արգելք:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք պնդում ենք, որ սահմանափակող միջացները չեն նպաստում մեր երկկողմ հարաբերություններին», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: