«Ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով». ՀՀ ՊՆ խոսնակ

Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ», - նշել է ՊՆ խոսնակը։