Սիրիայի Իդլիբ նահանգում շենքի պայթյունից առնվազն 39 մարդ է զոհվել

Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմադա քաղաքում գտնվող բնակելի շենքը պայթյունից հետո, 12-ը օգոստոսի, 2018թ.

Առնվազն 39 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա Սիրիայի Իդլիբ նահանգում կիրակի օրը տեղի ունեցած շենքի պայթյունից:

Հաղորդվում է, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Սարմադա քաղաքում գտնվող բնակելի շենքում զենքի պահեստ էր տեղակայված, որը պատկանում է զենքի ապօրինի վաճառքով զբաղվող խմբավորմանը:

Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանի տվյալներով՝ տասնյակ մարդիկ մնում են փլատակների տակ:

Իդլիբը Սիրիայի վերջին շրջանն է, որը դեռևս գտնվում է սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ: