Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս․ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Վերափոխման տոնին՝ Սուրբ Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ՝ խաղողօրհնեք։