«Արսենալը» ոգևորված է սկսում Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկող առաջնությունը

Մեկնարկում է Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը: Կիրակի օրը Լոնդոնի «Արսենալի» առաջին խաղի մրցակիցը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթր Սիթին» է:

«Արսենալի» մարզիչ իսպանացի Ունայ Էմերին օգոստոսի 10-ին մամուլի ասուլիս է տվել: «Մենք ոգևորված ենք: Կիրակի օրը մեծ հավակնություններով ենք սկսելու նախորդ մրցաշարի հաղթողի դեմ խաղը: Կարծում եմ այս մրցաշարը կարող ենք սկսել մեծ ու հրաշալի խաղով»,- ասել է Էմերին:

Լոնդոնի «Արսենալի» կազմում է խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: