Ռուսաստանը և Պակիստանը ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմին, արխիվ

Ռուսաստանը և Պակիստանը ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել, որը նաև նախատեսում է պակիստանցի զինվորականների վերապատրաստում Ռուսաստանում: Այս մասին հայտարարել են երկու երկրների պաշտպանության նախարարությունները:

Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի Պակիստան երկօրյա այցի ընթացքում: