Բելառուսում երեկ և այսօր չորս լրագրող է ձերբակալվել

Բելառուս - Ձերբակալված լրագրողների գործընկերները մեկուսարանի մոտ, Մինսկ, 8-ը օգոստոսի, 2018թ․

Բելառուսում ևս երկու լրագրող է ձերբակալվել պետական «Բելտա» լրատվական գործակալությունից ապօրինի տեղեկություններ ստանալու կասկածանքով:

Նույն մեղադրանքներով իրավապահները երեկ ձերբակալել էին գերմանական Deutsche Welle-ի թղթակցին, տնտեսական պարբերականներից մեկի խմբագրին, ինչպես նաև խուզարկություններ անցկացրել մի շարք այլ լրագրողների տներում:

Իրավապաշտպանները պնդում են, թե այս գործը անկախ մամուլի դեմ հերթական ճնշումն է բռնապետական կառավարմամբ հայտնի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: