Առաջիկա երկու օրերին՝ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Արխիվային լուսանկար

Այսօր երեկոյան ժամերին Հայաստանի հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 2-3, օգոստոսի 11-ին՝ ևս 3-5 աստիճանով:

Այսօր երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է, օգոստոսի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Օգոստոսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:

Օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: