Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

ԵԱՀԿ առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: