ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի կամուրջը կառուցած ընկերությունների դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել բռնակցված Ղրիմը Ռուսաստանին միացնող կամուրջը կառուցած ռուսական վեց ընկերությունների դեմ: Պատժամիջոցները նախատեսում են այդ ընկերությունների ակտիվների սառեցում, ինչպես նաև արգելվում է նրանց ներկայացուցիչների մուտքը Եվրամիություն:

Վեց ընկերություններից երկուսը՝ "Мостотрест"-ը և "Стройгазмонтаж"-ը գտնվում են նաև ամերիկյան պատժամիջոցների տակ:

Ղրիմը Ռուսաստանին միացնող 19-կիլոմետրանոց կամուրջը բացվել է այս տարվա մայիսին: