Թուրքիան Սիրիայի հարցով գագաթնաժողով է կազմակերպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արխիվ

Թուրքիան մտադիր է կազմակերպել Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողով, որը կքննարկի Սիրիայի հակամարտության թեման և տարածաշրջանային այլ խնդիրներ:

Այդ մասին նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունն այսօր հրապարակվել է թուրքական մամուլում:

Էրդողանի փոխանցմամբ, գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 7-ին՝Ստամբուլում:

Էրդողանը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ քառյակի հանդիպումից զատ ինքն առանձին կբանակցի Ռուսաստանի ղեկավարի հետ:

Մոսկվան, Փարիզը և Բեռլինը դեռ չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը: