Հեռախոսազրույց՝ Փաշինյանի և Պուտինի միջև

Մոսկվա, 13-ը հունիսի, 2018 թ․

Կրեմլի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Ըստ նույն աղբյուրի՝ քննարկվել են ԵԱՏՄ-ին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետի մամլո ծառայությունից էլ փոխանցում են, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ: