Հաջիև.«Բաքուն բանակցելու է բացառապես Հայաստանի իշխանությունների հետ»

«Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:

«Հայաստանն է ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեղավորը: Այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ է վարելու բացառապես Հայաստանի ղեկավարության հետ», - նշել է Հաջիևը: