Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Կիրակի երեկոյան Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա:

Երկօրյա այցի ընթացքում Վեհափառը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում: