Միացյալ Նահանգների իշխանությունները չեն պատրաստվում քննարկել Ուկրաինայի արևելքում հանրաքվե անցկացնելու` Մոսկվայի առաջարկը: Այս մասին հուլիսի 20-ին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գարեթ Մարկիսը:
Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններում հանրաքվե անցկացնելու առաջարկը հնչեցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում ունեցած հանդիպման ժամանակ:
«Այսպես կոչված հանրաքվեն զուրկ կլինի որևէ լեգիտիմ հիմքից»,- հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը: