Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ. ԼՂ ՊԲ

«Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց», ֊ տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։