Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպանին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Ֆրանսիան հուլիսի 14-ին տոնում է Բաստիլի գրավման օրը: