Ջորջ Քլունին ճանապարհային վթարում թեթև վնասվածք է ստացել

Ամերիկացի կինոդերասան և ռեժիսոր Ջորջ Քլունի, արխիվ

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին ճանապարհային վթարի է ենթարկվել և տեղափոխվել է հիվանդանոց:

BBC-ն հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել Իտալիայում՝ Սարդինիա կղզում, որտեղ Կոստա Կորալինա բնակավայրի մոտ Քլունիի մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենայի:

Ջորջ Քլունին թեթև վնասվածք է ստացել և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

57-ամյա դերասան և ռեժիսոր Քլունին Սարդինիայում մասնակցում է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելերի «Ծուղակ-22» վեպի մոտիվներով ֆիլմի նկարահանմանը: