Միջազգային լրատվամիջոցները՝ տարածաշրջանում հաստատված ջերմային բարձր ֆոնի մասին

Տեսարան Երևանից

Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են մեր տարածաշրջանում հաստատված ջերմային բարձր ֆոնին՝ նշելով, որ բարձր ջերմաստիճանն, որն այս օրերին դիտվում է Հայաստանում, Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում և ողջ Կովկասում խաթարում է բնականոն կյանքը:

Այսօր փորձագետները հայտարարել են, որ ջերմային այս ալիքը բարձր ճնշման գմբեթի կամ ջերմային գմբեթի արդյունք է, որը ձևավորվել է եվրասիական տարածաշրջանում և հասնում է մինչև Ռուսաստանի հյուսիս, որտեղ հունիսի 28-ին ջերմաստիճանը ռեկորդային բարձր է եղել:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 4-ին ջերմաստիճանը բարձրացել է միչև 41 աստիճան։ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնել է դրա հետևանքով առաջացած օդի աղտոտվածության անբարենպաստ մակարդակի մասին:

Հուլիսի 1-ին ջերմաստիճանը գրեթե 43 էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Չափազանց տաք եղանակը բերել է օդափոխման համակարգերի լայն կիրառման, ինչըն Ադրբեջանի հյուսիսում գտնվող ջերմաէլեկտրակայանում վթարի պատճառ է դարձել։

Հունիսի 2-ին Հայաստանում ջերմաստիճանը բարձրացավ միչև 42, իսկ Իրանում նույն օրը 53 աստիճան էր, որի հետևանքով էլեկրաէներգիայի պակաս առաջացավ և կառավարությանը ստիպված եղավ փոփոխել աշխատանքային ժամերը Թեհրանում` էլեկտրաէներգիան խնայելու նպատակով: