Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ։

ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը:

ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված գործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների և երկրների հիմնարար շահերին:

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: