Ֆրանսիան նախազգուշացրել է RT-ին

Ռուսական RT (Russia Today) հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությունը նախազգուշացում է ստացել Սիրիայում քիմիական հարձակման մասին տեղեկատվության և փաստերի ներկայացման առնչությամբ։

Ֆրանսիայի լրատվամիջոցների աշխատանքը վերահսկող մարմինը հայտարարել է, որ լրագրողները սխալ են թարգմանել սիրիական Գուտայի բնակչի հարցազրույցը և ավելացրել բառեր, որոնք նա չի ասել։